Միջազգային

«Հեզբոլլահ»-ն ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի վրա․ Reuters

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ն ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի վրա․ Reuters

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը մարտի 12-ին հայտարարել է, որ ավելի քան 100 «Կատյուշա» հրթիռ է արձակել Իսրայելի մի քանի զինվորական դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նախորդ գիշեր Իսրայելի կողմից Լիբանանի Բեքաայի նահանգի գնդակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Անվտանգության ուժերի երկու աղբյուրներ, ինչպես նաև Բաալբեկի նահանգապետը Reuters-ին հայտնել են, որ իսրայելական 4 հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 1 քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվել էին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բաալբեկ քաղաքին և դրա շրջակայքին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հասցրած ավիահարվածների։

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ը և Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավային սահմանին գնդակոծում են մեկը մյուսի դիրքերը հոկտեմբերից, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի աջակցության պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման, որի հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածում։

Իսրայելի հարվածները հիմնականում սահմանափակվում էին Լիբանանի հարավային շրջաններով, սակայն վերջին շաբաթներին հարվածներ են հասցվել նաև երկրի հյուսիսին, ասել է Reuters-ի աղբյուրը Լիբանանի անվտանգության ուժերում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում