«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է Բեն Գուրիոն օդանավակայանին հարված հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը պնդում է, որ իր կողմնակիցներն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Երկուշաբթի երեկոյան՝ 2024 թվականի մարտի 11-ին, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին բռնատիրական կազմավորման խորքում», - ասված է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրաքում շիաների կազմավորումները տարածաշրջանում մեծացրել են ակտիվությունը Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին: Աշխարհազորայինները նաև սկսել են պարբերաբար հարձակումներ գործել Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 հոգու, գերեվարելով շուրջ 250 հոգու։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 100-ը։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին