Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զինված խմբավորումներին կոչ է արել դադարեցնել ապակայունացնող քայլերը Հայիթիում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զինված խմբավորումներին կոչ է արել դադարեցնել ապակայունացնող քայլերը Հայիթիում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայիթիում գտնվող հանցախմբերին դադարեցնել ապակայունացնող գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կրկնել են այդ արարքների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց կոչը։

Անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել Հայիթիի կառավարությանը և երկրի բոլոր համապատասխան կողմերին ապահովել ՄԱԿ-ի անձնակազմի և բոլոր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը:

«Անվտանգության խորհուրդը վերահաստատել է Հայիթիի նախագահ Յովենել Մոիսեի սպանության հետաքննության հարցում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության տեքստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում