Միջազգային

Նյու Մեքսիկոյում գրանցվել է ժանտախտից մահվան առաջին դեպքը 2020 թվականից ի վեր

1 րոպեի ընթերցում

Նյու Մեքսիկոյում գրանցվել է ժանտախտից մահվան առաջին դեպքը 2020 թվականից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականից ի վեր ժանտախտի առաջին մահացու դեպքն է գրանցվել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է նահանգի առողջապահության վարչությունը։

«Լինքոլն շրջանից մի տղամարդ մահացել է ժանտախտով հիվանդանալուց հետո՝ հոսպիտալացվելով հիվանդության պատճառով: Սա Նյու Մեքսիկոյում ժանտախտով հիվանդանալու առաջին դեպքն է 2021 թվականից ի վեր և առաջին մահը 2020 թվականից ի վեր»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում