Միջազգային

ԵՄ երկրները կարճաժամկետ հեռանկարում կֆինանսավորեն սեփական պաշտպանական ոլորտները

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները կարճաժամկետ հեռանկարում կֆինանսավորեն սեփական պաշտպանական ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրները կարճաժամկետ կտրվածքով ինքնուրույն կֆինանսավորեն իրենց պաշտպանական ոլորտները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Bloomberg» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն։

«Ըստ իս՝ գոնե կարճաժամկետ հեռանկարում այդ ֆինանսավորումը կախված կլինի պետական որոշումներից», - շեշտել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող են անցնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման նոր միջոցների։

Մարտի 5-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է եվրոպական ռազմական արդյունաբերության ռազմավարությունը՝ հիմնված Եվրահանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող երկրների համար ընդհանուր ռազմական պատվերներ և ներդրումներ մտցնելու վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում