Միջազգային

ԱՄՆ-ն ինքնաթիռներով հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել Գազայի հատված

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ինքնաթիռներով հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն համապատասխան գործողություն է իրականացրել՝ ինքնաթիռներով մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը հասցնելով Գազայի հյուսիսային հատված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ մանրամասնելով, որ մարտի 11-ին, ժամը 14:17-ին հումանիտար օգնության օդային մատակարարման միջոցով հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել Հյուսիսային Գազայի հատված, որը շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչների համար էական նշանակություն ունի:

Ամերիկյան ինքնաթիռները նետել են ավելի քան 27,6 հազար միավոր սնունդ և 25,9 հազար շիշ ջուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում