Միջազգային

Հնդկաստանը հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ գիտնականները հաջողությամբ փորձարկել են «Agni-5» բալիստիկ հրթիռ՝ հագեցած առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Հպարտ եմ Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության գիտնականներով՝ Հնդկաստանում մշակված «Agni-5» հրթիռի առաջին փորձնական արձակումն իրականացնելու համար, հրթիռ, որը հագեցած է առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով»,-«X» հարթակում գրել է վարչապետը:

Նա մանրամասներ չի հայտնել հրթիռի փորձարկման կամ բնույթի մասին։

Հնդկաստանը մշակել է « Agni » ընտանիքի մի քանի տեսակի հրթիռներ՝ «Agni -1»՝ 700 կմ թռիչքի հեռահարությամբ, «Agni -2»՝ 2 հազար կմ, «Agni-3»՝ ավելի քան 3 հազար կմ և «Agni-5»՝ ավելի քան 5 հազար կմ թռիչքի հեռահարությամբ:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մշակվում է նաև «Agni-6» հրթիռը՝ մինչև 10 հազար կմ թռիչքի հեռահարությամբ և սուզանավից արձակվելու հնարավորությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում