Միջազգային

Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Իրան վարժանքների

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Իրան վարժանքների

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի գլխավորությամբ, ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Անվտանգության ծովային գոտի - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Ռուսաստանի նավերը կմասնակցեն «Անվտանգության ծովային գոտի - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին: Դրանց կմասնակցեն նաև Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավեր, կատերներ և ծովային օդուժ։ Որպես դիտորդներ հանդես կգան Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները», - հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում մանրամասնել են, որ վարժանքների գործնական մասը տեղի կունենա Արաբական ծովի Օմանի ծոցի ջրատարածքում։ Զորավարժությունների հիմնական նպատակ է հայտարարվել ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման մշակումը։

Նախարարությունում հավելել են, որ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի հետ միասին զորավարժություններին կմասնակցեն արդիականացված «Մարշալ Շապոշնիկով» խոշոր հակասուզանավային նավը, Չինաստանի ռազմածովային ուժերի երկու մարտանավ և մատակարարման նավ, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի տասը նավ, կատերներ, ապահովման նավեր և երեք ուղղաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում