2019-2023 թթ․ Եվրոպայի երկրների կողմից զենքի գնումները գրեթե կրկնապատկվել են. SIPRI

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները գրեթե կրկնապատկել են զենքի գնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում, որը վերաբերում է 2019-2023 թվականների ընթացքում զենքի համաշխարհային առևտրին։

Զեկույցում նշված է, որ 2014-2018 հնգամյա ժամանակահատվածի համեմատությամբ եվրոպական երկրների կողմից զենքի գնումները 2019-2023 թվականներին գրեթե կրկնապատկվել են (+94 %)։

2019-2023 թվականներին ավելի մեծ թվով զենքեր են մտել Ասիայի և Օվկիանիայի երկրներ և Մերձավոր Արևելք, որտեղ գտնվում են աշխարհում զենքի 10 խոշորագույն ներմուծողներից ինը։

2019-2023 թվականներին, 2014-2018 թվականների համեմատությամբ, ԱՄՆ-ն ռազմական վաճառքների ծավալն ավելացրել է 17 %-ով։ Համաշխարհային զենքի արտահանման նրա բաժինը 34 %-ից հասել է 42 %-ի։ Երկիրը վերջին հնգամյա ժամանակահատվածում զենք է մատակարարել 107 երկրի, ինչն ավելի է, քան նախորդ հնգամյակում, և գերազանցում է բոլոր այլ զենք արտահանող երկրների ցուցանիշները։

Ռուսաստանի զենքի արտահանումը կիսով չափ կրճատվել է։ Առաջին անգամ SIPRI-ի ցուցակում Ռուսաստանի Դաշնությունն զբաղեցրել է երրորդ տեղն աշխարհի խոշորագույն արտահանողների շարքում՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային։

Զենքի մատակարարումների համաշխարհային ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում գրանցել է փոքր-ինչ անկում ՝ 3,3 %-ով:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ