Միջազգային

Մեծ Բրիտանիան շուրջ 150 մլն դոլար կհատկացնի մուսուլմանական համայնքների պաշտպանության համար

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան շուրջ 150 մլն դոլար կհատկացնի մուսուլմանական համայնքների պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը 117 մլն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 150 մլն դոլար) կհատկացնի երկրում աճող իսլամաֆոբիայի ֆոնին մուսուլմանական համայնքների պաշտպանության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մեր հասարակության մեջ հակամուսուլմանական ատելությունը տեղ չունի։ Մենք թույլ չենք տա, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները որպես պատրվակ օգտագործվեն բրիտանացի մուսուլմանների նկատմամբ բռնություններն արդարացնելու համար», - ասել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։

Reuters-ը նշում է, որ մուսուլմանների դեմ իրականացվող միջադեպերն արձանագրող Tell Mama խումբը հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի ընթացքում, արձանագրել է նման միջադեպերի աճ 335 %-ով։

Նոր ֆինանսավորման մասին հայտարարվել է հրեական խմբերի անվտանգությունն ավելացնելու համար լրացուցիչ միջոցներ խոստանալուց 1 շաբաթ անց։ Ըստ Բրիտանիայի կառավարության՝ նոր ֆինանսավորումը կօգտագործվի մզկիթների, մուսուլմանական կրոնական դպրոցների և այլ համայնքային կենտրոնների պաշտպանության համար: Նախարարը պարզաբանել է, որ գումարը ծախսվելու է անվտանգության միջոցառումների վրա, որոնք ներառում են ազդանշանային համակարգը, ցանկապատերը և տեսախցիկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում