Մակրոնը ևս մեկ անգամ հետաձգել է այցն Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ անգամ հետաձգել է պլանավորված այցն Ուկրաինա։ Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մակրոնն Ուկրաինա պետք է այցելեր փետրվարին, սակայն այցը հետաձգվեց, քանի որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն այցելեց Փարիզ՝ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու։

Ըստ դիվանագետների՝ այնուհետև Մակրոնի այցը պլանավորվել էր մարտի սկզբին, որից հետո հետաձգվել էր մինչև այս շաբաթվա վերջ։

Ֆրանսիայի ղեկավարի ուղևորության հետաձգումը կարող է պայմանավորված լինել անվտանգության նկատառումներով։ Օրերս Օդեսայում Ուկրաինայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման ժամանակ երկու ղեկավարներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռուսական հրթիռ էր ընկել։ Մակրոնը նույնպես պետք է այցելեր Օդեսա։

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ