Աբդոլլահիանի համոզմամբ՝ ՀՀ և Իրանի միջև համակողմանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև համակողմանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը` առանց արտաքին միջամտության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ Հայաստանի փոխարտգործնախարարի և Աբդոլահիանի հանդիպումը կայացել է մարտի 9-ին Թեհրանում

Ըստ աղբյուրի՝ իրանցի նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը, առևտուրը, գիտությունը և մշակույթը:

Վահան Կոստանյանն իր հերթին իրանցի ԱԳ նախարարին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները և անդրադարձել Իրանի փոխարտգործնախարարի հետ ունեցած քննարկումներին։

Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունները անցկացրել են քաղաքական խորհրդակցություններ, որոնց ընթացքում ընդունել են հայտարարություն. մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։

Հայերեն العربية فارسی Русский Türkçe

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով