Միջազգային

Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է «Baza»-ն, նշելով, որ դա կապված է մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատան կողմից մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդագրության հրապարակման հետ։

«Մոսկվայի կենտրոնում և տրանսպորտի որոշ տեսակների վրա պարեկային խմբերի թիվն ավելացել է 2-2,5 անգամ, հերթապահության են ուղարկվել նաև քաղաքացիական հագուստով աշխատակիցներ:

Ընդ որում, պարեկային ծառայության կազմում պարտադիր պետք է լինի նաև կին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ պետք է ստուգեն և կանայք, և տղամարդիկ»,- նշում է տելեգրամյան ալիքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում