Ռուս-ուկրաինական հակամարտությունը խլել է 10 703 քաղաքացիական անձի կյանք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10 703-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին։

Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերել են այն գյուղերը, ավաններն ու քաղաքները, որտեղ տարածվել է հակամարտությունը։

«Այդ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են եւ պետք է անհապաղ դադարեցվեն։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է 10 703 խաղաղ բնակչի մահվան։ Նրանցից 549-ը երեխաներ են ։ Վիրավորվել է 20 146 մարդ։ Մենք դատապարտում ենք բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է Հիարին։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ