Միջազգային

Գերմանիան կմիանա Գազայի համար ծովային մարդասիրական միջանցքին

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կմիանա Գազայի համար ծովային մարդասիրական միջանցքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան կմասնակցի նոր ծովային միջանցքով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Der Spiegel»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ամսագրի տեղեկություններով՝ գերմանական կողմն այժմ իր գործողությունները համաձայնեցնում է միջազգային գործընկերների հետ։ Հարցի շուրջ բանակցությունները Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների միջև ընթանում են Կիպրոսում:

Ամսագիրը նաև գրում է, որ Գերմանիայի զինված ուժերն ուսումնասիրում են ծովային միջանցք ստեղծելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե դաշնակիցներից համապատասխան հարցում ստացվի։

Գերմանիայի կառավարությունը կուլիսներում քննարկում է նաև Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Այդ դեպքում քաղաքացիական բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաները կհասցնեն հասցեատերերին՝ դրանք ցած նետելով ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում