Հայաստանում քննարկվում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում՝ Եվրամիությանը անդամակցության գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե երբևէ մտածե՞լ են ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։

«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»,- ասել է Միրզոյանը։

Հայերեն العربية Русский

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Եվրոպայում անհանգստություն են հայտնել իսպանական Սեուտա անօրինական միգրանտների հոսքի պատճառով

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Բուլղարիայի խորհրդարանի որոշմամբ նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին․ BTA