Միջազգային

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Կիևում է

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Կիևում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նախապես չհայտարարված այց է կատարել Կիև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում գրել է նախարարը:

«Ես Կիևում եմ՝ ահազանգելու ժողովրդավարական աշխարհին, որ մենք պետք է վստահ լինենք, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։ Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել ավելին անելու համար և ամենամեծ ռազմական աջակցության փաթեթը կտրամադրի Ուկրաինային»,-գրել է նախարարը:

Նրա խոսքով՝ շատերը պետք է հետևեն այդ օրինակին և ապահովեն ազատության հաղթանակը բռնակալության նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում