Միջազգային

ԵՄ-ն հայտարարել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն հայտարարել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցքի բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հայտարարել է ծովային հումանիտար միջանցքի բացման մասին՝ Կիպրոսից Պաղեստինին օգնություն մատակարարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը:

«Մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը Գազայի հատված օգնություն հասցնելու համար՝ Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Կիպրոս կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում