Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Ուկրաինա չի ուղարկվի

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Ուկրաինա չի ուղարկվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է մարտի 8-ին ելույթ ունենալով Կոնգրեսի ղեկավարների առջև:

«Ամերիկացի զինվորները չեն մասնակցում Ուկրաինայի պատերազմին, և ես մտադիր եմ այնպես անել, որ այդպես էլ մնա»,-հայտարարել է նա:

Նա նշել է, որ Ուկրաինան ինքն էլ միայն զենք է խնդրում, այլ ոչ թե իր տարածք ամերիկյան զորքեր մտցնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում