Միջազգային

Պուտինը ներում է շնորհել ավելի քան 50 դատապարտված կանանց

1 րոպեի ընթերցում

Պուտինը ներում է շնորհել ավելի քան 50 դատապարտված կանանց

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc-ն` վկայակոչելով Կրեմլի տարածած հայտարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին։ Ներման մասին որոշում կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։ Առաջին հերթին ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողության»,- ասված է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում