Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին
1 րոպեի ընթերցում
![Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1131997.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից։
Նշվում է, որ 2024 թվականի մարտի 7-ին կատարվել են Հյուսիսատլանտյան պայմանագրին՝ Շվեդիայի Թագավորության միանալու մասին արձանագրության երկրորդ հոդվածով սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին։
Շվեդիան ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն է։