Իսրայելը կարող է պատերազմ սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, եթե մինչև մարտի 15-ը համաձայնություն ձեռք չբերվի․ The Times of Israel

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հետ կապված թերթերից մեկը գրել է, որ Իսրայելի իշխանությունները Լիբանանի հարավից շարժման ուժերը հեռացնելու համար մինչև մարտի 15-ը վերջնաժամկետ են տվել, որից հետո պատրաստ են սահմանային բախումները վերածել պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության, մարտի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տարածաշրջանում ԱՄՆ հատուկ պատվիրակ Էյմոս Հոքստայնին հայտնել է, որ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի գրոհները շարունակելն ավելի ու ավելի հավանական է դարձնում Լիբանանում ռազմական գործողություններ սկսելու մասին որոշումը:

Հոքստայնն իր հերթին այն կարծիքին է, որ Իսրայել-Լիբանան սահմանին փոխադարձ հարվածները հնարավոր չէ դադարեցնել, քանի դեռ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնություն ձեռք չի բերվել։ Ըստ Al Akhbar պարբերականի, որը վկայակոչում է իր աղբյուրները, Վաշինգտոնում նաև այն կարծիքին են, որ խնդիրը լուծելու համար հարկավոր է կարգավորել սահմանային վեճերը, ինչպես նաև Լիբանանի հարավում տեղակայել երկրի զինված ուժերի ստորաբաժանումներ:

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին