Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չեն տա ներկա գտնվել Պարալիմպիական խաղերի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները չեն կարողանա Փարիզում մասնակցել 2024 թ. ամառային Պարալիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Նշվում է, որ Միջազգային պարալիմպիական կոմիտեի կառավարող խորհրդի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով և կնշվեն որպես NPA՝ չեզոք պարալիմպիական մարզիկ (Neutral Paralympic Athletes): Երկու երկրների պատվիրակությունները կկարողանան ներկա գտնվել բացման ու փակման արարողություններին միայն որպես հանդիսատես։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մարզիկների նվաճած պարգևները չեն հաշվառվի մեդալների ընդհանուր հաշվում: Արգելվելու են երկու երկրների պետական ​​խորհրդանշանները, իսկ մարզիկները հանդես կգան սպիտակ դրոշի ներքո՝ սև NPA տառերով։ Ոսկի նվաճելու դեպքում մրցանակաբաշխության ժամանակ կհնչի պարալիմպիական հիմնը։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հանրապետության մարզիկները զրկված են իրենց երկրների դրոշի ներքո բազմաթիվ միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների և Մինսկի՝ դրանց աջակցելու պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, սակայն, թույլ է տվել չեզոք կարգավիճակով և միայն անհատական ​​մրցումներում հանդես գալ այն մարզիկներին, որոնք հրապարակորեն չեն պաշտպանել այդ ռազմական գործողությունները։

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին