Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Nordic Response» լայնամասշտաբ զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի հյուսիսում ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում դաշինքի տարածքի վրա հարձակումները հետ մղելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Մարտի 7-ին մեկնարկած «Nordic Response 2024» («Հյուսիսային պատասխան») վարժանքներին, Գերմանիայի Բունդեսվերի տվյալներով, մասնակցում է շուրջ 1500 գերմանացի զինծառայող, այդ թվում՝ 700 լեռնային հրաձիգ:

Զորավարժությունների առաջին օրը զինվորները պետք է «հակահարձակում» իրականացնեն Նորվեգիայի Ալտա քաղաքի տարածքից (Ռուսաստանի հետ սահմանից շուրջ 500 կմ հեռավորության վրա)՝ դրանից հարավ գտնվող տարածքներն «ազատագրելու» համար, որոնք, ռազմավարժանքների սցենարով, արդեն «գրավված էին հակառակորդի կողմից»։

Նորվեգիայի տվյալներով՝ «Nordic Response 2024»-ին մոտավորապես 20 հազար զինվորական է մասնակցում 13 դաշնակից երկրներից, ներառյալ՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք որոշում են ընդունել դաշինքին միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո: Զորավարժություններին գործի է դրվել սպառազինությունների համակարգերի լայն շրջանակ, այդ թվում` 100 ինքնաթիռ և ռազմածովային ուժեր՝ ֆրեգատներով ու սուզանավերով:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg