Թալիբներն սկսել են ձերբակալել աֆղան կանանց իսլամական դրես-կոդը խախտելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաևան հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումն սկսել է ձերբակալել աֆղան կանանց հիջաբ կրելու մասին հրամանագիրը չկատարելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունները վերջին ժամանակներս է՛լ ավելի են սահմանափակել կանանց իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանայք, որոնք, ինչպես համարվում է, մասամբ են պահպանում հիջաբ կրելու մասին հրամանագիրը, ենթարկվում են ձերբակալության և կալանավորման: Աֆղանստանի առանձին բնակչուհիներ վախենում են դուրս գալ փողոց», - ասել է Օթունբաեւան՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև։

Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն: Այդ ձերբակալություններն անհամեմատ շատ տարածվել են քաղաքաբնակ կանանց վրա:

«Վերջերս կամայական ձերբակալությունները իսլամական դրես-կոդի ենթադրյալ խախտումների համար դարձել են մարդու իրավունքների հետագա խախտում և հանգեցրել կանանց ու աղջիկների անասելի խարանման», - ասել է Օթունբաևան:

Նա կոչ է արել Աֆղանստանի դե ֆակտո իշխանություններին վերացնել սահմանափակումները՝ նշելով, որ «որքան երկար դրանք գործեն, այնքան ավելի շատ վնաս կհասցնեն»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Քաբուլում բազմաթիվ կանայք ու աղջիկներ են ձերբակալվել և մի քանի ժամ մնացել կալանքի տակ։ Կազմակերպության ներկայացուցչությունն արձանագրել է կոպիտ վերաբերմունքի, առանց արտաքին աշխարհի հետ կապի ազատազրկման և ազատ արձակման դիմաց փրկագին պահանջելու մասին պնդումներ:

Հայերեն Русский

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg