Միջազգային

Սենեգալում ցրել են կառավարությունը և նշանակել նոր վարչապետ

1 րոպեի ընթերցում

Սենեգալում ցրել են կառավարությունը և նշանակել նոր վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենեգալի նախագահ Մակի Սալը ցրել է երկրի կառավարությունը, նոր վարչապետ է նշանակվել Սիդիկի Կաբան, որը նախկինում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է սենեգալյան Seneweb լրատվական հարթակը։

«Կառավարության ղեկավարն ազատվել է իր պաշտոնից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա պետք է անցկացնի նախագահական ընտրությունների քարոզարշավ», - ասված է հաղորդագրության մեջ։

Արդեն նախկին վարչապետ Ամադու Բան թեկնածու է իշխող կուսակցությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում