Կիմ Չեն Ընը հրահանգել է արագացնել «պատերազմի նախապատրաստվելու» գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է զորավարժությունների վայր և կարգադրել մեծացնել զինծառայողների մարտական պատրաստության բարձրացման ջանքերի ինտենսիվությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընը մարտի 6-ին այցելել է Կորեայի ժողովրդական բանակի խոշոր ռազմակայան երկրի արևմտյան մասում, որը նախատեսված է օպերատիվ վարժանքների համար, որտեղ ստուգել է վարժական կառույցները և ղեկավարել զորամասերի գործնական զորավարժանքները։

«Թշնամիների մշտական ​​սպառնալիքը ճնշող ուժով զսպելու, պատերազմի սանձազերծման փոքրագույն փորձերը հետևողականորեն խափանելու և արտակարգ դրության դեպքում հանձնարարված կարևոր խնդիրները ճշգրիտ կատարելու համար մեր բանակը պետք է իրեն առաջադրի ամենախիստ պահանջները և մշտապես ավելացնի գործնական վարժանքները՝ մարտական ​​պատրաստության արագ բարձրացման համար պատերազմին լիակատար պատրաստության ապահովման նպատակով՝ փոփոխություններին և դրա արդի ձևերին համապատասխան», - մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը բոլոր մակարդակներում պետք է սկսեն «պատերազմի նախապատրաստման արագացման» նոր բուռն շրջան՝ ներկայիս իրադրությանը համապատասխան։ Կիմ Չեն Ընը նախանշել է զորավարժությունների ինտենսիվության մակարդակի բարձրացման խնդիրները՝ ապահովելու համար «պատերազմում հաղթանակը»՝ դրա տեղի ունենալու դեպքում։

Մարտի 4-ին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները:

Հայերեն Русский

Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով