Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 թ. ծախսերի օրինագծերի փաթեթին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 թ. ծախսերի օրինագծերի փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2024 ֆինանսական տարվա համար պետական հաստատությունների ֆինանսավորման վեց օրինագծերից բաղկացած փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Hill պարբերականը։

Փաթեթն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից 339 «կողմ», 85 «դեմ» ձայնով։ Դրան կողմ է արտահայտվել 207 դեմոկրատ և 132 հանրապետական։

1050 էջանոց փաթեթը նախատեսում է վետերանների գործերի, գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, արդարադատության, առևտրի և էներգետիկայի նախարարությունների ֆինանսավորում ավելի քան 450 միլիարդ դոլարի չափով:

Հրատարակությունը նշում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել վերջնաժամկետից 2 օր առաջ. մասնակի շաթդաունը (կառավարության աշխատանքի դադարեցում) կարող էր տեղի ունենալ արդեն մարտի 8-ին։ Այժմ օրինագիծն ուղարկվել է Սենատ:

Կոնգրեսի առաջնորդները մարտի 3-ին հրապարակել էին երկկուսակցական օրինագծեր պետական հաստատությունների մի մասի ֆինանսավորման մասին՝ կանխելու դրանց փակման սպառնալիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում