Միջազգային

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը

1 րոպեի ընթերցում

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև առաջիկա  շաբաթվա վերջը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ մինչև առաջիկա շաբաթվա վերջը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Dagens Nyheter շվեդական թերթը՝ հղում անելով դաշինքում իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ մարտի 7-ին Հունգարիան ԱՄՆ-ին կփոխանցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Եթե Շվեդիան արագ ներկայացնի անդամակցության փաստաթղթերը, կարող է առաջիկա երկու օրերի ընթացքում դառնալ դաշինքի լիիրավ անդամ։

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի վերջին անդամ երկիրն էր, որը խոչընդոտում էր Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում