Միջազգային

Նիկի Հեյլին հրաժարվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար ընտրապայքարից

1 րոպեի ընթերցում

Նիկի Հեյլին հրաժարվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար ընտրապայքարից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն՝ Նիկի Հեյլին, դուրս է գալիս ընտրապայքարից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։

Սա նշանակում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի հանրապետականների նախնական ընտրություններում և երկրի ղեկավարի պաշտոնի համար կրկին կպայքարի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հետ նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Ակնկալվում է, որ Հեյլին, որը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանն էր, ընտրապայքարից հրաժարվելու մասին պաշտոնապես կհայտարարի մի քանի ժամից։

Ըստ the Wall Street Journal-ի՝ նա իր աջակցությունը չի հայտնի Թրամփին, սակայն նրան կոչ կանի վաստակել իր օգտին քվեարկած հանրապետականների և անկախ քվեարկողների աջակցությունը։

Մարտի 5-ին՝ «Սուպեր երեքշաբթի»-ի ընթացքում, երբ մի շարք նահանգներում նախնական ընտրություններ էին տեղի ունեցել, Թրամփը հաղթող է ճանաչվել 15 նահանգներից 14-ում։ Նիկի Հեյլին հաղթել է միայն Վերմոնտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում