Մոլդովան դուրս կգա Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան դուրս կգա Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից. այս որոշումը հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության կասեցումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից և համաձայնեցվի նախագահի կողմից: Դրանից հետո Մոլդովայի արտգործնախարարությունը նման որոշման մասին կտեղեկացնի Նիդեռլանդներին, որին ի պահ է հանձնված պայմանագիրը։

Պայմանագիրը ԽՍՀՄ-ի կողմից ստորագրվել է 1990 թ., իսկ 1992 թ. հետխորհրդային երկրները համաձայնություն են ձեռք բերել առավելագույն քանակի ռազմական տեխնիկայի շուրջ, որը նրանք կարող են ունենալ իրենց տարածքում։

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը կարգավորում է ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագիրն ստորագրած պետությունների (Ռումինիա, Ալբանիա, ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Լեհաստան, Գերմանիա, Հունգարիա և Բուլղարիա) միջև զինված ուժերի հավասարակշռությունը։ Պայմանագրի հիմքում ընկած է պայմանագրի կիրառման շրջանում մասնակից պետությունների զինված ուժերի հինգ հիմնական կատեգորիաներում սովորական սպառազինությունների և տեխնիկայի քանակական սահմանափակումների համակարգը՝ տանկեր, մարտական զրահամեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ: Պայմանագիրն անժամկետ է։ Մասնակիցներն իրավունք ունեն դուրս գալ դրանից այն պայմանով, որ մյուս բոլոր պետությունները նախապես տեղեկացված լինեն այս որոշման մասին առնվազն 150 օր առաջ։

2023 թ․ նոյեմբերին Ռուսաստանը նույնպես դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից։

Հայերեն Русский

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս