Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սոչիում հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սոչիում հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ավարտվել են «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկկողմ բանակցությունները, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը։

«Երկկողմ բանակցություններն ավարտվել են, ընթանում են ընդլայնված կազմով խորհրդակցություններ», - ասել է պետական ​​կորպորացիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ քննարկվում է ոչ միայն Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, այլև լայն շրջանակի հարցեր։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդարում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Դա Եվրոպայի ամենախոշոր ատոմակայանն է։ 2022 թվականի փետրվարի վերջին օբյեկտն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում