Միջազգային

Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հարյուրավոր գերմանական ականներ

1 րոպեի ընթերցում

Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հարյուրավոր գերմանական ականներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական արտադրության հակահետևակային ականներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Շեյֆը։

«Բրատիսլավայի Պետրժալկա շրջանի Բետլիարսկայա փողոցի մերձակայքում շինարարական աշխատանքներ անցկացնելու ժամանակ հայտնաբերվել է մոտավորապես 400 S-35 հակահետևակային ական: Ոստիկանությունը սակրավորների հետ փոխգործակցությամբ դրանք տեղափոխել է քաղաքից դուրս գտնվող անվտանգ վայր», - ասել է նա։

Ականների հայտնաբերման վայրը հսկում է ոստիկանությունը։ Սակրավորները փետրվարի 6-ին կուսումնասիրեն տարածքը՝ պարզելու՝ արդյոք այնտեղ կա այլ զինամթերք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում