Միջազգային

Լատվիան 300 մլն եվրո կներդնի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

1 րոպեի ընթերցում

Լատվիան 300 մլն եվրո կներդնի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան առաջիկա հինգ տարվա ընթացքում 300 մլն եվրո կներդնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ամրապնդման համար։ Պաշտպանության նախարարության համապատասխան պլանը հաստատել է երկրի կառավարությունը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Նշվում է, որ ըստ Լատվիայի պետական դիվանատան՝ պլանները նախատեսում են տարբեր պաշտպանական օբյեկտների կառուցում երկրի արևելյան սահմանին, ներառյալ՝ զինվորների համար ամրացված դիրքեր, հակատանկային խրամատներ, ականային և այլ պատնեշներ, ինչպես նաև զինամթերքի պահեստներ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ այս պլանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համատեղ նախաձեռնության մի մասն է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան թևում պաշտպանության միասնական գիծ կառուցելու համար՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանվելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում