ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը TikTok-ն արգելելու օրինագիծ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill-ը։

«Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական ​​Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։

Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես «օտարերկրյա հակառակորդների» կողմից վերահսկվող հավելվածներ:

Օրինագիծը չինական ByteDance ընկերությանը կհարկադրի հրաժարվել կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok հավելվածից, այլապես հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում։

«Եթե ընկերությունը չհրաժարվի TikTok-ից, ապա դրա տարածումը App Store-ի կամ վեբ հոսթինգի հարթակի միջոցով անօրինական կդառնա ԱՄՆ-ում, ինչով, փաստորեն, այն կարգելվի նույնիսկ ներկայիս օգտատերերի շրջանում», - նշվում է հրապարակման մեջ:

Հաղորդվում է, որ օրինագիծը նախագահին թույլ կտա արգելել նաև օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող մյուս հավելվածները։

Հրատարակությունը պարզաբանում է, որ օրինագծի տիրույթում հայտնված «օտարերկրյա հակառակորդների» թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։

Օրինագիծը ByteDance-ին ավելի քան հինգ ամիս կտա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո TikTok-ից հրաժարվելու համար:

Հաղորդվում է, որ օրինագիծը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի՝ մարտի 7-ին կայանալիք նիստում։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ