Բայդենը և Թրամփն առաջատար են դարձել երկրում անցկացված նախնական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ են տարել երկրի տարբեր նահանգներում երեքշաբթի՝ մարտի 5-ին անցկացված նախնական ընտրություններում, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ նրանք կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ «Սուպեր երեքշաբթի»-ի ընթացքում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Թրամփը հաղթող է ճանաչվել 12 նահանգներում։ Նրա միակ մրցակից, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հաղթել է Վերմոնտում։

Իսկ Բայդենն, ըստ նախնական հաշվարկների, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում հաղթող է ճանաչվել 14 նահանգներում, ինչպես նաև Այովայում, որտեղ քվեարկել են փոստով։ Նա պարտվել է Ամերիկյան Սամոա տարածքում, որտեղ ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերը ստացել է 51 ձայն, իսկ Բայդենը՝ 40։

Նախնական արդյունքների հրապարակումից հետո Բայդենը և Թրամփը սկսել են քննադատել մեկը մյուսին։ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում ելույթի ժամանակ Թրամփը քննադատել է Բայդենի միգրացիոն քաղաքականությունը՝ նրան անվանելով պատմության «վատագույն նախագահը»։

Իսկ Բայդենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թրամփը ԱՄՆ-ն կվերադարձնի «դեպի քաոս, պառակտում և խավար»։

Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների՝ ամերիկացիները չեն ցանկանում տեսնել 77-ամյա Թրամփի և 81-ամյա Բայդենի միջև ևս մեկ ընտրապայքար։ Հարցումները վկայում են, որ երկուսն էլ քվեարկողների շրջանում ցածր վարկանիշ ունեն։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ