Միջազգային

Ֆրանսիան պաշտպանել է Ուկրաինայի համար ԵՄ-ից դուրս արկեր գնելու Չեխիայի գաղափարը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պաշտպանել է Ուկրաինայի համար ԵՄ-ից դուրս արկեր գնելու Չեխիայի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը պաշտպանում է Չեխիայի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի համար արկեր գնել Եվրամիությունից դուրս և մասնակցել այդ գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Չեխիայի Հանրապետության նախաձեռնությունը չափազանց օգտակար է, մենք աջակցում ենք դրան և կմասնակցենք դրան: Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է Մակրոնը Չեխիայի Հանրապետության նախագահի հետ համատեղ ասուլիսում։

Նա նշել է, որ դա կարելի է անել ինչպես երկկողմ համագործակցությամբ, այնպես էլ ԵՄ մակարդակով ֆինանսավորման միջոցով։

«Այս նախաձեռնությանը կարող է հատկացվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի մի մասը»,- նշել է Մակրոնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում