Միջազգային

Նայրոբիի ազգային այգու վերևում բախվել են երկու ինքնաթիռներ

1 րոպեի ընթերցում

Նայրոբիի ազգային այգու վերևում բախվել են երկու ինքնաթիռներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի ազգային այգու վերևում բախվել են երկու ինքնաթիռներ, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ բախվել են Cessna և Safarilink ինքնաթիռները։ Վերջինում եղել է 44 մարդ։ Բախման հետևանքով Cessna ինքնաթիռն ընկել է այգու տարածքում, իսկ ռեգիոնալ ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կարողացել է վերադառնալ մեկնման օդանավակայան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում