Միջազգային

ԵՄ-ն առաջին անգամ առաջ է քաշել սեփական պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն առաջին անգամ առաջ է քաշել սեփական պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ներկայացրել են պատմության մեջ առաջին պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը Եվրամիության մակարդակով և միջոցներ են առաջարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ-ի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերի հայտարարությունը:

«Այսօր մենք ընդունում ենք եվրոպական պաշտպանական-արդյունաբերական ռազմավարությունը և առաջարկություն ենք անում պաշտպանական արդյունաբերության եվրոպական ծրագրի վերաբերյալ: Մենք դա անում ենք, որպեսզի արձագանքենք եվրոպական անվտանգության պարադիգմի փոփոխություններին։ Մեր պաշտպանական ծախսերն ուղղվում են սպառազինության չափազանց շատ տարբեր համակարգերի, որոնք հիմնականում գնվում են ԵՄ-ի սահմաններից դուրս»,-հայտարարել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով ՝ պաշտպանական արդյունաբերության մեջ անդամ պետությունների և համաեվրոպական համատեղ ներդրումները թույլ կտան ճգնաժամին արձագանքելու ռեժիմից անցնել կառուցվածքային պաշտպանական պատրաստվածության ռեժիմի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում