Միջազգային

Ֆրանսիան պաշտպանել է ռուսական ակտիվներից շահույթի հարկի ներդրման գաղափարը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պաշտպանել է ռուսական ակտիվներից շահույթի հարկի ներդրման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան լիովին աջակցում է ռուսական սառեցված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ինչ վերաբերում է սառեցված ռուսական ակտիվներին, Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ է. մենք լիովին աջակցում ենք հայտնաբերված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկին», - ասել է Ֆրանսիայի նախագահը Չեխիայի Հանրապետության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։

Նշվում է, որ ռուսական սառեցված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկի դեպքում շահույթի գումարը կկազմի տարեկան 3-5 միլիարդ եվրո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում