Միջազգային

Հունգարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան չի պաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոնի հայտարարությունը:

Politico թերթը հայտնել է, որ դաշինքի երկրների երկու երրորդը, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետի թեկնածությունը՝ որպես ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար: Որոշում կայացնելու համար ՆԱՏՕ-ին միաձայնություն է պետք, մինչ այժմ Ռյուտեին աջակցելու մասին հայտարարել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:

Ռյուտեն ավելի վաղ բազմիցս քննադատել է հունգարական քաղաքականությունը, մասնավորապես հայտարարել է, որ Հունգարիան այլևս չի կարող Եվրամիության անդամ լինել անչափահասների շրջանում միասեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքի ընդունումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում