Կոպենհագենում կփորձարկեն քառօրյա աշխատանքային շաբաթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը փորձ է սկսում՝ կապված ճկուն աշխատանքային շաբաթվա անցնելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կոպենհագենի քաղաքապետարանի տնտեսական վարչությունը։

Քաղաքի հանրային ոլորտի աշխատակիցները կկարողանան քառօրյա աշխատանքային շաբաթ ընտրել՝ սովորական հնգօրյայի փոխարեն:

«Որպես մունիցիպալիտետ մենք պետք է հնարավորինս լավագույն ծառայություն տրամադրենք Կոպենհագենի բնակիչներին: Եվ, հետևաբար, պետք է հնարավոր ամեն բան անենք գրավիչ աշխատավայր ստեղծելու համար` աշխատանքի և անձնական կյանքի ճիշտ հավասարակշռությամբ, քանի որ դա կարևոր է աշխատանքից բավարարվածության զգացում ունենալու և նոր աշխատակիցներ ներգրավելու համար: Ուստի ես շատ ուրախ եմ, որ մենք սկսում ենք ճկուն աշխատանքային շաբաթի փորձարկումը: Մենք սերտորեն համագործակցում ենք մասնագիտական ​​կազմակերպությունների հետ, և ես անհամբերությամբ սպասում եմ այս փորձին ականատես լինելու հնարավորությանը», - Կոպենհագենի քաղաքապետ Սոֆի Հեստորպ Անդերսենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրանք, ում հնարավորություն կտրվի փորձարկել նոր աշխատանքային շաբաթը, պետք է օգտագործեն աշխատանքի կազմակերպման տարբեր մոդելներ։ Օրինակ՝ աշխատանքային օրերի կրճատման դեպքում ավելացնել աշխատանքի տևողությունը կամ ֆիքսված ազատ օրերի դեպքում պահպանել աշխատանքային ժամերի նախկին քանակը։

Փորձարկումն անցկացնելու աշխատատեղերը շատ տարբեր են՝ քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից մինչև վարչական աշխատողներ:

Հայերեն Русский

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ

814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս

Դաշնամուրն իմ առաջին մեծ սերն էր. գերմանաբնակ երաժիշտ Անահիտ Վարդանյանը հանդես կգա Գառնիում կայանալիք Equinox փառատոնին

Գեղարքունիքի 8 մանկապարտեզի շինաշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 631 մլն 85 հազար դրամ

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներին նվիրաբերել է մինի տրակտորներ

Արհեստական ​​բանականությունն առաջին անգամ օգտագործվել է նոր վիրուսներ մշակելու համար

«Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից ՔՊ-ի քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է