Միջազգային

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայում ՄԱԿ-ի 450 աշխատակից ՀԱՄԱՍ-ի գործունեության մասնակից է եղել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայում ՄԱԿ-ի 450 աշխատակից ՀԱՄԱՍ-ի գործունեության մասնակից է եղել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ տվյալներ ունեն այն մասին, որ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) ավելի քան 450 աշխատակից մասնակից է եղել Գազայի հատվածում ահաբեկչական գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։

«ՄԱՕԱԳ-ի ավելի քան 450 աշխատակից Գազայում ահաբեկչական խմբավորումների զինյալներ են: Սա պարզ զուգադիպություն չէ, սա համակարգային երևույթ է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բանակի ներկայացուցչի վարկածի համաձայն՝ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը «շահագործում է մարդասիրական կազմակերպությունները և դրանք օգտագործում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար»։

Իր հերթին ՄԱՕԱԳ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին ճեպազրույցում հայտնել է, որ Իսրայելի իշխանություններն ապացույցներ չեն ներկայացրել այն մասին, որ ՄԱԿ-ի գործակալության որևէ աշխատակից մասնակից է եղել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գործունեությանը, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհին:

«Միակ բանը, որ իմ ուշադրությանն է արժանացել, մեղադրանքներն են, - ասել է նա։ - Որևէ հիմնավորում կամ ապացույց չի ներկայացվել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում