Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ նահանջել է 1 հորիզոնականով ու հիմա 84-րդն է աշխարհի 160 ընտրանու թվում:
Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի 21-23-ը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: