Միջազգային

Ուկրաինայում հայտնել են Սև ծովում ռուսական պարեկանավ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հայտնել են Սև ծովում ռուսական պարեկանավ ոչնչացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում հայտնել են, որ գիշերը հեռակառավարվող նավակներով հարված են հասցրել Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ գտնվող ՌԴ ռազմաօդային ուժերի «Սերգեյ Կոտով» պարեկանավին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ուկրաինական տարբեր լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։

Համաձայն հրապարակումների՝ ռուսական ռազմական պարեկանավը, ենթադրաբար, խորտակվել է, իսկ անձնակազմին հաջողվել է փրկվել։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ղրիմի կամրջով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը, կեսգիշերից հետո արգելվել է նաև ավտոմեքենաների երթևեկությունը։ Պատճառների մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվում։

Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը հաղորդեց, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում