Սպորտ

Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանն ու Գուրգեն Մադոյանը:

Քոչարյանի մրցակիցը Մեքսիկայից է, իսկ Մադոյանինը` Մոլդովայից:

Նախօրեին` մրցումային առաջին օրը, ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր եղել Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում