Միջազգային

Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել

1 րոպեի ընթերցում

Եմենի մոտ հարձակման հետևանքով բեռնատար նավ է վնասվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Եմենի Ադենից հարավ-արևելք: Նավի անձնակազմը, հավանաբար, չի տուժել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական «Ambrey» ընկերությանը։

Հարձակման հետևանքով վնասվել է բեռնարկղերից մեկը, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հատվածը:

Պայթյունի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Ավելի վաղ Թագավորական նավատորմի ծովային առևտրի համակարգման կենտրոնը հայտնել էր Եմենի ափերի մոտ՝ Ադենից 91 ծովային մղոն հարավ-արևելք գտնվող նավի վրա նոր հարձակման մասին։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա, որ հարակից նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չեն դադարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում