Միջազգային

Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին չեխական «Pravo» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մեկնաբանելով նախորդ շաբաթ Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ և ՆԱՏՕ-ի 26 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր արած հայտարարությունների վերաբերյալ միջազգային արձագանքը՝ Մակրոնը նշել է. «Պատասխանելով հարցերից մեկին, որը վերաբերել է Ուկրաինա զինվորներ ուղարկելուն, ես ասել եմ, որ ոչինչ չի բացառվում: Դա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք բացում և մտածում այն ​​ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում