Հասարակական

«Կասկադ» համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

1 րոպեի ընթերցում

«Կասկադ» համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերջին հատվածը՝ շուրջ 11․5 հեկտար տարածքով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ տարածքի շինարարությունը դեռևս խորհրդային տարիներից անավարտ էր մնացել։ Երևանի քաղաքապետարանը Կասկադի ընդհանուր բարեկարգման և կառուցապատման համատեքստում առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական և ավարտուն տեսքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ նախնական քննարկումից հետո պետք է ունենան Կասկադի հետագա կառուցապատման ամբողջական ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում