ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամանակակից ստոմատոլոգիան այսօր թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների իմպլանտների և վինիրների շնորհիվ։ Իմպլանտացիան և վինիրների տեղադրումն այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ՝ լրացնելով բացակա ատամները։
Այնուամենայնիվ, շատերը դեռևս վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը և օգտվում են այլ տարբերակներից։
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք իմպլանտների, վինիրների և շապիկների տեղադրման անհրաժեշտության, ցուցումների և հակացուցումների մասին։
Ըստ մասնագետի՝ վինիրներն օգտագործում են էսթետիկ տեսքը վերականգնելու նպատակով։ Վինիրները կարող են լինել տարբեր նյութերից` կոմպոզիտ և կերամիկական։
Վինիրները և իմպլանտները նույնպես ունեն ցուցումներ և հակացուցումներ, որը կարելի է հասկանալ մասնագետի հետ խորհրդակցելու ընթացքում, ով ելնելով բուժառուի գանգատներից և ստեղծված իրավիճակից, կառաջարկի ճիշտ լուծումներ առողջ և գեղեցիկ ատամներ ունենալու համար:
Վինիրների տեղադրումը լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են մաշված, գունափոխված և ճաքճքված ատամները։ Իսկ իմպլանտը տեղադրվում է բացակա ատամի փոխարեն։
Արդյո՞ք վինիրները կարող են համարվել ատամների բուժման ճիշտ ընտրություն, ինչո՞ւ են անհրաժեշտ իմպլանտները, ի՞նչ ցուցումների և հակացուցումներ կան այս պարագայում։ Արդյո՞ք ճիշտ է էսթետիկ տեսքի համար առողջ ատամի վրա կրել վինիր: Այս և մի շարք կարևոր այլ հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
ԳայանեԳաբոյան
ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները